«Եվրատեսիլի» իսրայելցի մասնակցին արգելել են դուրս գալ հյուրանոցից մինչև եզրափակիչը

«Եվրատեսիլ 2024»-ի իսրայելցի մասնակցին արգելել են դուրս գալ հյուրանոցից մինչև եզրափակիչը: Այս մասին գրում է Nexta.tv–ն:


Նշվում է, որ Շվեդիայի Մալմյո քաղաքում, որտեղ կանցկացվի մրցույթը, սպասվում են ելույթներ՝ ի պաշտպանություն Պաղեստինի։


Խոսքը Եվրատեսիլ 2024-ին Իսրայելը ներկայացնող երգչուհի Էդեն Գոլանի մասին է։ Ըստ Spiegel-ի՝ Իսրայելի անվտանգության ծառայությունն աղջկան արգելել է լքել հյուրանոցը և մասնակցել որևէ հասարակական միջոցառման մինչև մրցույթի եզրափակիչ փուլը։


Իսրայելի հետախուզական ծառայություններն իրենց գործակալներին քաղաք են ուղարկել դեռ մարտին՝ տեղում գնահատելու, թե ինչ պայմաններով է ապահովվելու երգչուհու անվտանգությունը Եվրատեսիլում։ Մալմյոյում մեծ թվով միգրանտներ են ապրում արաբական երկրներից։


Գոլանը նույնպես ստիպված է եղել մի քանի անգամ փոխել իր մրցութային երգը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին տեքստի հղումները, պարզվել է, որ քաղաքական են և խախտում են Եվրատեսիլի կանոնադրությունը։


«Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Մալմյոյում սպասվում են զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ մինչև 20 հազար մարդու մասնակցությամբ։ Շվեդիայի ոստիկանությունն ակնկալում է, որ ցուցարարների թվում կլինեն բռնի ձախակողմյան ծայրահեղականներ։

Քաղաքականություն