Դանիայում դեռահասներին թույլ կտան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիան 50 տարվա մեջ առաջին անգամ փոխել է հղիության արհեստական ​​ընդհատման կանոնները, հայտնում է РИА Новости-ն։


Նշվում է, որ 15 տարեկանից սկսած դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության։ Նաև Դանիայում հղիության ընդհատման ժամկետը երկարաձգվում է մինչև 18-րդ շաբաթ։


 Հստակեցվում է, որ հղիության արհեստական ​​ընդհատման թույլատրելի ժամկետի երկարաձգումն անհրաժեշտ է, որպեսզի կանայք ավելի շատ ժամանակ և հնարավորություն ունենան գործելու նախածննդյան հետազոտությունների ժամանակ ստացած տեղեկատվության հիման վրա։


 Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունիսից։

Քաղաքականություն