Հարավային Կորեան եւ Ուկրաինան 2 մլրդ դոլարի վարկային համաձայնագիր են կնքել
Հարավային Կորեայի և Ուկրաինայի ֆինանսների նախարարներ Չխվե Սան Մօկը և Սերգեյ Մարչենկոն Վաշինգտոնում ստորագրել են փոխադարձ համաձայնագիր՝ Կիևին 2,1 մլրդ դոլարի արտոնյալ երկարաժամկետ վարկեր տրամադրելու վերաբերյալ, հայտնել Է Կորեայի պլանավորման և ֆինանսների նախարարությունը: Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել այն նախագծերը, որոնք կարող են օգնել Ուկրաինայի վերականգնմանը։
Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Հարավային Կորեայի նախագահը 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել Է Ուկրաինային 2,3 մլրդ դոլար հատկացնելու մասին։ 200 մլն դոլար կհատկացվի 2024 թվականին մարդասիրական օգնության համար։ Նախարար Չխվե Սան Մօկը Կիևի հետ տնտեսական համագործակցության ամրապնդման հույս է հայտնել: Նա աջակցություն է խնդրել, որպեսզի Հարավկորեական ընկերությունները կարողանան մասնակցել երկրի վերականգնմանը։
2023 թվականի հուլիսին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յել այցելել է Ուկրաինա։ 2024 թվականի սկզբին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ կշարունակեն օգնություն ցուցաբերել Ուկրաինային երկրի վերականգնման հարցում։ Ինչպես հայտարարել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, Սեուլը Կիևին զենք և զինամթերք չի մատակարարում։
Նմանատիպ հոդվածներ
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մաս...
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...