ԵՄ պաշտոնյաները հրաժարվում են ռուսական ակտիվների բռնագրավումից
Եվրոպացի պաշտոնյաները հրաժարվում են ռուսական ակտիվների բռնագրավումից՝ վախենալով, որ նման որոշումը կարող է միջազգային իրավունքի խախտում լինել: Այս մասին հայտնում է Washington Post թերթը։ Նշվում է, որ ԵՄ պաշտոնյաները վրդովված են այն պատճառով, որ ԱՄՆ-ն պնդում է ռիսկային գործողությունների վրա, մինչդեռ պահվող ռուսական ակտիվների մեծ մասը գտնվում է Եվրոպայում, և ՌԴ-ի պատասխան միջոցներն առաջին հերթին կանդրադառնան դրան:
ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ բոլոր կողմերը համաձայն են Ուկրաինային օգնելու համար ավելին անելու անհրաժեշտության մասին, սակայն կոնկրետ հարցերի շուրջ փոխզիջման չեն հասել:
Ավելի վաղ Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ռուսաստանի սառեցված ակտիվները հօգուտ Ուկրաինայի բռնագրավելու մասին օրինագծերը հաստատվել էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է ԱՄՆ-ին հօգուտ Ուկրաինայի ռուսական ակտիվների բռնագրավման համար պատասխանատվության մասին: Նա նաև հստակեցրել է, որ այդ օրինագիծը հարված կհասցնի ԱՄՆ-ի իմիջին։
Նմանատիպ հոդվածներ
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մաս...
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...