ԱՄՆ-ն ցանկանում է լրացուցիչ ռազմական խորհրդականներ ուղարկել Կիեւ
Պենտագոնը քննարկում է Կիևում դեսպանատուն լրացուցիչ ռազմական խորհրդականներ ուղարկելու տարբերակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը: Նրա խոսքով՝ նրանք խորհրդատվություն և աջակցություն կցուցաբերեն Ուկրաինայի կառավարությանը և զինված ուժերին, բայց չեն կատարի ռազմական պարտականությունները: Politico-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ խոսքը կարող է գնալ մինչեւ 60 մարդ ուղարկելու մասին։
«Հակամարտության ողջ ընթացքում պաշտպանության նախարարությունը վերանայել և ճշգրտել է մեր ներկայությունը երկրում՝ կախված անվտանգության պայմաններից։ Ներկայումս մենք դիտարկում ենք մի քանի լրացուցիչ խորհրդականներ ուղարկելու հնարավորությունը՝ դեսպանատանը ռազմական համագործակցության հարցերով բաժինն ընդլայնելու համար»,— Politico-ին ասել է պարոն Ռայդերը։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ դեսպանատան ռազմական համագործակցության բաժինը գտնվում է դիվանագիտական առաքելության ղեկավարի ղեկավարությամբ, թեեւ համալրված է Պաշտպանության նախարարության աշխատակիցներով: Ռայդերը հրաժարվել է անձնակազմի թիվն անվանել «գործառնական անվտանգության և ուժերի պաշտպանության նկատառումներից ելնելով»:
Politico-ի աղբյուրները հայտնել են, որ դեսպանատանը լրացուցիչ զինվորականներ են անհրաժեշտ լոգիստիկային աջակցելու եւ ԱՄՆ-ից ուղարկվող սպառազինությունների վերահսկման համար: Պարբերականի զրուցակիցներից մեկը պատմել է, որ լրացուցիչ ուժերը նաև կօգնեն ուկրաինացի զինվորականներին զենքի սպասարկման հարցում: Նշվում է, որ մի քանի ամերիկացի զինվորականներ արդեն ուղարկվել են Կիևի դեսպանատուն: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին՝ ապրիլի 20-ին, հավանություն է տվել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվների փոխանցմանը և երկրին լրացուցիչ օգնության տրամադրմանը:
Աջակցության նոր փաթեթը Կոնգրեսում չէին կարողանում համաձայնեցնել 2023 թվականի աշնանից։
Նմանատիպ հոդվածներ
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մաս...
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...