Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին վաղաժամ է. ԱՄՆ Պետդեպ
Միացյալ Նահանգները մտադիր է դեմ քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամակցությանն առնչվող բանաձեւի նախագծին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ «երկու պետություն» սկզբունքով խնդրի լուծմանը, սակայն ՄԱԿ-ին զգուշացրել է ձեռնպահ մնալ «հապճեպ գործողություններից», քանի որ դրանք, ըստ պետքարտուղարության, Պաղեստինին չեն օգնի պետականություն ձեռք բերել:Պատելը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն կհաստատվի միայն «երկու պետություն» սկզբունքով, ինչպես նաև պայմանով, որ Իսրայելի անվտանգությունը երաշխավորված լինի:
ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնյան հավելել է, որ Պաղեստին պետականություն տանող ամենաարագ ճանապարհն Իսրայելի և Պաղեստինի ազգգային իշխանությունների միջև ուղիղ բանակցություններն են՝ ԱՄՆ-ի և այլ գործընկերների աջակցությամբ: Պատելը նշել է, որ չլուծված է մնում հարցը՝ Պաղեստինը բավարարելո՞ւ է արդյոք պետություն համարվելու համար պահանջվող չափորոշիչները: Նա նաև ընդգծել է, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ներկա պահին իշխանություն և ազդեցություն ունի Գազայի հատվածում։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Կարծիք է ձևավորվել, որ իշխանափոխության հեշտ լուծում կա, մենք չենք ուզում. Քոչարյան
«Բոլորս միմյանց հետ ընդդիմադիր դաշտում պետք է անկեղծ ու արդար լինենք, թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում ավելի...