Խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երևում․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով զինծառայությունից ազատվելու դեպքերին, նշել է, թե կան բազմաթիվ սողանցքներ, և պրակտիկան էլ թույլ տալիս է լայնորեն օգտագործել դրանք։
«Մեր իրավապահ համակարգում, եթե չասեմ բազմաթիվ, ապա գոնե մի քանի նման աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային համակարգի, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ սխեմաներ են գործում»,- ասել է նա՝ հավելելով, որ ՊՎԾ վերահսկողության արդյունքում զարմանալի փաստ են հայտնաբերել. «Արձանագրվում է, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց հետո դա հնարավոր չէ նույնականացնել, էն հետազոտության տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է, թե տիպային կիստա ունենք, որ «քսերոքս»-ով բոլորի գործերի մեջ դնում ու ազատում ենք։ Այսպիսի խորը խնդիրներ ու պրոբլեմներ կան։
Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն կրողների միջև այդպիսի լայն համագործակցություն կա՝ ընդդեմ պետության: Եվ շատ էական է, որ այս ահազանգերը, իրավիճակները այդ համակարգերը մեզ կարմիր դրոշ ծածանել, թե այսպիսի խնդիր կա»։
Նա նաև հարցրել է, թե ինչու առողջապահության և պաշտպանության նախարարությունների առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը. «Կարո՞ղ է՝ պետք է խումբ ձևավորենք, որ այս հարցի պատասխանը ստանանք»։
Վարչապետը նաև նշել է, որ առաջնային օղակներից համապատասխան զեկույցներ չեն գալիս. «Խորը համակարգային, պետական համակարգի ճգնաժամն այստեղ է երևում»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայ...
ԱՄՆ-ից արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորախմբի Արցախից դուրսբերմանը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դո...
Պեսկովը՝ ռուս խաղաղապահների Արցախից դուրսբերման մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերում...