Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու հնարավորություն ունենան․ Զախարովա
Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչպես նկատել եք, ադրբեջանական իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր են ընդունել։ Բազմիցս ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլերը։ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու հնարավորություն ունենան՝ նրանց իրավունքների և իհարկե անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,-ասաց Զախարովան։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին։
Ըստ Զախարովայի, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած ադրբեջանցիների և հայերի վերադարձի թեմայից:
Նրա խոսքով` այդ դեպքում քաղաքացիների հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք կատարել: Անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, հաղորդակցությունների ապաշրջափակում և տարածքների սահմանազատում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ԱՄՆ-ից արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորախմբի Արցախից դուրսբերմանը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դո...
Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին, գյուղը՝ շրջափակված ադրբեջանական զորքերով. զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է...