Բայդենը ենթադրել է, որ իր հորեղբոր մարմինը կարող էին ուտել մարդակերները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ իր հորեղբոր մարմինը կարող էին ուտել մարդակերները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս մասին նախագահը պատմել է Փիթսբուրգում կայացած միջոցառման ժամանակ, Բայդենի ելույթը YouTube-ում հեռարձակել Է Սպիտակ տունը:
Բայդենը Պիտսբուրգ է ժամանել Սքրանտոնի ռազմական հուշահամալիր կատարած այցից հետո, որը կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհայտ կորած ամերիկացի զինվորների հիշատակին: Հուշահամալիրում նշված է Բայդենի հորեղբոր՝ Ամբրոզ Ֆիննեգանի անունը։
«Նա թռչում էր մեկ շարժիչով ինքնաթիռներով, հետախուզական թռիչքներ Էր կատարում Նոր Գվինեայի վրայով։ Նա կամավոր է ներկայացել։ Նրան գնդակահարել են Նոր Գվինեայի տարածքում, որտեղ այն ժամանակ շատ մարդակերներ կային»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Էմբրոուզ Ֆիննեգանի մարմինը չեն գտել, հավելել Է Բայդենը։
Ամբրոզ Ֆիննեգանի անունը հիշատակվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության գործակալության պաշտպանական ֆինանսների ծառայության զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Ֆիննեգանը 1944 թվականի մայիսին սուրհանդակային չվերթով մեկնել է Նոր Գվինեա, ինքնաթիռը կործանվել է ափերի մոտ։
Վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող չորս անձանցից երեքը, անձնակազմի մեկ անդամ ողջ է մնացել և փրկվել: Սակայն հաջորդ օրը տեղում չեն հայտնաբերել ոչ կորած ինքնաթիռը, ոչ էլ զոհվածների մարմինները ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ԱՄՆ-ից արձագանքել են ՌԴ խաղաղապահ զորախմբի Արցախից դուրսբերմանը
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը արձագանքել է լրագրողի հարցին՝ մեկնաբանելով ՌԴ խաղաղապահ զորախմբի դո...
Կիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին, գյուղը՝ շրջափակված ադրբեջանական զորքերով. զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է...