Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին որպես համաշխարհային գործընկեր անդամակցելու համար
Արգենտինան խնդրել է անդամակցել ՆԱՏՕ-ին որպես համաշխարհային գործընկեր։
Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպումից հետո հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Լուի Պետրին։
«Մենք կշարունակենք աշխատել կապերը վերականգնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան մեզ արդիականացնել և մարզել մեր ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», - ասվում է Պետրիի հայտարարության մեջ:
Գործընկերության շրջանակներում, ինչպես հետևում է ՆԱՏՕ-ի կայքի նկարագրությունից, երկրները կարող են մտքեր փոխանակել, խորհրդատվություն ստանալ պաշտպանական հաստատությունների ամրապնդման վերաբերյալ, մասնակցել վարժանքներին և համագործակցել գիտական նախագծերի շուրջ։
Ավելի լայնորեն, ՆԱՏՕ-ն մասնակիորեն բացում է իր գործընթացները, ընթացակարգերը և կառույցները գործընկերների համար՝ «թույլ տալով նրանց հատուկ ներդրում ունենալ այն ուղիներում, որոնք սովորաբար օգտագործվում են միայն կազմակերպության անդամների կողմից», ասվում է կայքում:
Հյուսիսատլանտյան դաշինքը ներառում է 32 երկիր, սակայն բացի այդ, ՆԱՏՕ-ն համագործակցում է աշխարհի մի շարք երկրների հետ։
Կոլումբիան մնում է Լատինական Ամերիկայի միակ երկիրը ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակով։ Այս կարգավիճակով նա դաշինքին միացել է 2018թ.։ ՆԱՏՕ-ի մյուս գլոբալ գործընկերներն են Աֆղանստանը, Ավստրալիան, Իրաքը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նոր Զելանդիան, Պակիստանը և Ճապոնիան:
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Կարծիք է ձևավորվել, որ իշխանափոխության հեշտ լուծում կա, մենք չենք ուզում. Քոչարյան
«Բոլորս միմյանց հետ ընդդիմադիր դաշտում պետք է անկեղծ ու արդար լինենք, թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում ավելի...