Արևմուտքը` պատժամիջոցներ, Իսրայելը` հարձակում. ինչ է ծրագրվում Իրանի դեմ

Իսրայելի, Միացյալ Նահանգների, Հորդանանի և այլ երկրների հակաօդային պաշտպանության շնորհիվ Իրանի հարձակումը չհանգեցրեց զգալի վնասների և մահվան Իսրայելում, սակայն մեծացրեց մեծ պատերազմի վտանգը, գրում է Reuters-ը, փոխանցում է «Լուրեր»-ը:


Իսրայելին Իրանի հարձակմանը զանգվածային պատասխանից հետ պահելու համար Միացյալ Նահանգները և Եվրոպայի պետությունները հայտարարել են Իրանի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներն ուժեղացնելու մասին:


Նրանք ծրագրում են սահմանափակող նոր միջոցներ կիրառել Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրերի դեմ՝ կանխելու Իրանի դաշնակիցների օդային հարվածները Լիբանանի հետ սահմանակից Եմենից կամ Իրաքից:


Իսրայելական The Jerusalem Post պարբերականն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը արդեն որոշել է, թե ինչպես է արձագանքելու Իրանի հարձակմանը։ Միաժամանակ չի նշվում, թե ինչպիսի պատասխան է նախատեսված և երբ: Ենթադրվում է, որ կլինեն հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերին, ինչպես նաև կոնկրետ անձանց սպանություններ:


Աղբյուրի համաձայն՝ Իսրայելի ղեկավարությունը նախկինի պես ցանկանում է մեղմել պատասխանը, որպեսզի խուսափի հակամարտությունը տարածաշրջանային մեծ պատերազմի վերածելուց:



Քաղաքականություն