Մինչ այժմ ոչ ոք պաշտոնական քայլեր չի արել այդ ուղղությամբ․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ֆրանսիան Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ հակամարտություններում զինադադարի մասին պաշտոնական առաջարկներով հանդես չի եկել:
«Գիտեք, նախագահին բազմիցս նման հարցեր են տվել։ Եվ նախագահը, և մեր զինվորականները ուշադրություն են դարձրել, որ, որպես կանոն, Կիևի ռեժիմը նման գաղափարներն ու նախաձեռնություններն օգտագործում է վերախմբավորվելու, վերազինվելու փորձի համար և այլն։ Դա, իհարկե, էապես բարդացնում է նման նախաձեռնությունների քննարկման գործընթացը։ Սա առաջինն է: Եվ մինչ այժմ ոչ ոք պաշտոնական քայլեր չի արել այդ ուղղությամբ», — Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Օլիմպիական զինադադարի» շրջանակներում զինված հակամարտությունների կասեցումը վաղեմի ավանդույթ է, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ հետամուտ կլինի դրան, երբ Փարիզն ամառային խաղերը հյուրընկալի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սուդանում հակամարտություններում հրադադարի հասնելու համար:
«Սա հնարավորություն է, որին ես կփորձեմ ներգրավել մեր շատ գործընկերների։ Չինաստանի նախագահը մի քանի շաբաթից կժամանի Փարիզ, ես կխնդրեմ նրան օգնել ինձ», - ասել Է Մակրոնը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայ...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ Մերֆիի փաստերն՝ Ադրբեջանի քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են...
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպան
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակող...