Ինչ են քննարկել Ռուսաստանի և Իրանի նախագահները
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իբրահիմ Ռայիսին մանրամասն քննարկել են Իսրայելի հարվածից հետո Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան քայլերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրամասն քննարկվել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը Դամասկոսում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա Իսրայելի ավիահարվածից հետո և Իրանի կողմից ձեռնարկված պատասխան միջոցները», - ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ՝ հղի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը գնալու է Ոսկեպար. ղեկավարը՝ վարչապետի՝ գյուղ այցի մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր գնալու է Ոսկեպար: Այս մասին հայտնում է NEWS,am–ը։ Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` Փաշինյանի` Տավուշի մարզ կատարած այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչ...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելո...
Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրերի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պնդմանն առ այն, որ ապրիլի հինգին...