Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ ՀՀ-ի էլիտաների մասով մտահոգիչ են․ ՀԱՊԿ քարտուղար
Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Հարցազրույցը ներկայացնում է СОЮЗНИКИ. ОДКБ-ն։
«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ դիմումների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարություն Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել կազմակերպության անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ արդյոք քարտուղարությունը և ինքը, որպես կազմակերպության գլխավոր վարչական անձ, Հայաստանից ակնկալում են նման հայտարարություն՝ Տասմագաբետովը պատասխանել է․ «Եվ ես, և քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և կազմակերպության հետ Հայաստանի փոխհարաբերություններում։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայ...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ Մերֆիի փաստերն՝ Ադրբեջանի քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են...
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպան
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակող...