Վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. հարց՝ ՔՊ պատգամավորին
ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։
«Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։
Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։
«Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։
Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում է․ ինչ քրեական գործեր կան․ ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կե...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»...