Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը
Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է: Այս մասին հայտնում է «Զարթոնք»-ը։
Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:
«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը»,- ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը՝ չբացառելով, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։
Այս գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
Նշվում է, որ ուրբաթ գիշերը ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել։
Հրդեհը գրանցվել է 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։
Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։
Նմանատիպ հոդվածներ
««Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր․ NEWS
Պայմանագրային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավո...
Երկրաշարժ Հայաստանում՝ Երևանից 8 կմ հյուսիս-արևելք
Ապրիլի 13-ին` տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փո...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Ուրալ»-ի ողբերգական վթարից
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման,...