Աստանայում՝ Մաշտոցի անվան, Երևանում՝ ղազախ բանաստեղծ Կուլամբաևի անվան պուրակներ կհիմնվեն
ՀՀ–ի և Ղազախստանի միջև դեռևս կա չիրացված ներուժ` զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Տոկաևի պաշտոնական այցը կարևոր նշանակություն ունի հետագա` բազմոլորտ համագործակցության համար։ Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում մեր երկրների համար խորհրդանշական ժամանակահատվածում. այս տարի լրանում է ՀՀ և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին 25–ամյակը»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` երկու երկրների միջև երկխոսության բարձր մակարդակը ևս մեկ անգամ հաստատվեց քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությամբ, որն ուղենշային դեր ունի երկրների հետագա զարգացման և նոր ազդակներ հաղորդելու տեսանկյունից։
Նա նշեց, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում Հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը։
Փաշինյանը Տոկաևին է ներկայացրել Ադրբեջանի հետ ՀՀ բանակցությունների ընթացքը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»...
Մի քանի զինատեսակի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ․ մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար
Իրականացվել են ներքին փորձարկումներ, մի քանի զինատեսակի և մի քանի կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարա...