Փաշինյանը կմասնակցի՞ Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։ «Ազատության» հարցին ի պատասխան, Փաշինյանն ասել է՝ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանել է․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:
Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։
Ռուսաստանի նախագահական ընտրությունները մարտի 15-ից 17-ն էին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե ստացավ ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։
Նախընտրական շրջանում Ռուսաստանի ԿԸՀ-ն պարզապես չգրանցեց հակապատերազմական մեղմ դիրքորոշում ունեցող եզակի թեկնածուներին՝ զրկելով նրանց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին»...
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...