Այսօր մեր բուհական համակարգը հոգեվարքի մեջ է. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայիս բուհական համակարգին ու նախատեսվող «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ քննադատությանը:
Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով «Ակադեմիական քաղաք»–ի վերաբերյալ ընդդիմության քննադատությանը:
«Ոչ մեկ չի ասում, թե այսօր մարզից եկող ուսանողը որտե՞ղ է ապրում, ո՞ւր են բուհական հանրակացարանները: Քանի բուհ է այսօր քանի ուսանողի կարողանում ապահովել հանրակացարանով: Թե՞ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է: Այսօր մեր բուհական համակարգը, կներեք, հոգեվարքի մեջ է, դուք դա չե՞ք նկատում»,-ընդդիմությանը հարցրեց Փաշինյանը:
Վարչապետը մեղադրեց նախորդ իշխանությանը՝ այս առումով անպատասխանատու գործելակերպի մեջ: Նա խոսեց նաև «բակի կանոնները» բուհեր մտցնելու մասին: Փաշինյանը հավելեց, որ սա բուհական համակարգի ոչ ամբողջ, բայց մի զգալի մասի վերաբերյալ է:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...