Փաշինյանը` ՌԴ քաղաքացուն Գյումրիում պահելու մասին
ՀՀ իրավապահ մարմինները քննում են Ռուսաստանի Դաշնության` հետախուզման մեջ գտնվող քաղաքացու հարցը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները Գյումրիում առևանգել են ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինինին, և նա ապօրինի անազատության մեջ է պահվում 102–րդ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Ըստ Քլոյանի` ստացվում է` մեր երկրում մենք մեզ անվտանգ չենք զգում։
Փաշինյանին դուր չեկավ պատգամավորի եզրակացությունը։
«Հիմա ադրբեջանական լրատվամիջոցները կվերցնեն և կսկսեն տարածել, կգրեն` Հայաստանում անվտանգ չէ, և զբոսաշրջիկները չպետք է գան այստեղ։ Ցավոք, ՀՀ–ում հարյուրավոր հանցագործություններ են լինում, դրանից չի կարելի հետևություն անել, որ ՀՀ–ում մարդիկ իրենց անվտանգ չեն կարող զգալ։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունները գրում են, որ ՀՀ–ն անվտանգ երկրների ցանկում 7–րդ տեղում է»,– ընդգծեց նա։
Քիչ անց Փաշինյանը հայտարարեց` իրեն հայտնեցին, որ երկու օր առաջ ՌԴ այդ քաղաքացին փորձել է մեկնել ՀՀ–ից «Զվարթնոց» օդանավակայանով, բայց քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել, նրան հանձնել են ոստիկանությանը։ Քաղաքացու նկատմամբ կալանքի որոշում չի եղել, այդ պատճառով նա ազատ է արձակվել ու այժմ փորձում են պարզել նրա գտնվելու վայրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ, «ՌԻԱ Նովոստիին»...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...