«Մարդը գնացել՝ ԱՄՆ-ում ա երեխա ունեցել, մեզ ասում են՝ կգնա՞ք Ոսկեպարում ապրեք». Վահագն Ալեքսանյան
Այս օրերին շոուների պակաս ընդհանրապես չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
«Բանը հասել է նրան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն այստեղից վարկանիշից է խոսում: Խոսում է այն պատգամավորը, ում նախընտրական շտաբի պետը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատվել է կաշառք բաժանելու համար: Ամեն անգամ մոռանում եմ հարցնել՝ որքա՞ն արժի պատգամավորական մանդատը, թե ինչքան են քեշ տվել, որ դարձել են պատգամավոր:
Այստեղից ասում են՝ եկաք ասացիք Արցախի նշաձողն իջեցնենք ու էս կանենք, էն կանենք: Մենք դա ասեցի՞նք, օքեյ ասեցինք: Հիշեմ տեքստերը, որ ասում էիք՝ չհամարձակվեք մեր անկախությունից մի քայլ հետ գնալ: Արայիկ Հարությունյանին էլ մեղադրում էին մեր սատելիտը լինելու մեջ: Հիմա որ մեզ ասում են՝ հեռացեք, Լեռնային Ղարաբաղում հեռացավ, իրանց բնութագրմամբ, մեր սատելիտը, ի՞նչ արեցիք, հիշեցնե՞մ ինչ արեցիք, ստորագրեցիք ԼՂ-ն լուծարելու մասին հրամանագիրը:
Աբսուրդի թատրոնը մի օր պետք է վերջ ունենա: Էլի նույն տեքստերն ա, ուղղակի Ղարաբաղում պաթոսը մի քիչ ավելի շատ էր: Դարի աբսուրդն է՝ ասում են՝ կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, մեղա քեզ: Մի ասկետիկ կյանքով ապրող խմբակցություն լինի, որ ասի կգնաք, մենք էլ ասենք՝ հա:
Խմբակցության անդամ ունեք, որ առավոտից իրիկուն իր ծագումնաբանությունն է երեսով տալիս՝ ինքը, հայրը, բան: Բա մենք ԼՂ-ում ենք ծնվել, դա մեր հայրենիքն է, բայց երեխեքին տանում Ամերիկայում ա ունենում, կտանի՞ երեխեքին Ոսկեպարում ունենա: Էն ժամանակ Ստեփանակերտ էլ չէր տանում»,- նշեց Ալեքսանյանը:
Նա անդրադարձավ նաև ընդդիմության հարցադրմանը, որ 208 քառակուսի կմ օկուպացվածխ է, ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ. «Այդ 208-ից մի շատ մեծ հատվածը 1990-ականներից է օկուպացված, բա ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...