Երևանում Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները անարգելու միջադեպի գործով որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 31-ին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպին քրեաիրավական գնահատական տալու: «Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ահա, այս գրությունից մի քանի օր հետո իրավապահները հայտնաբերեցին այն կատարողին: Վերջինս 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել էին Բագրատաշենի անցակետից. նա ուզում էր դիմել փախուստի:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել էր Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել էր ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...