ԱՄՆ-ն ցեղասպանության նշաններ չի տեսնում Գազայում Իսրայելի գործողություններում
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում ընթացող մարտերի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք դրա մասին որևէ ապացույց չունենք», - ասել է Օսթինը Միացյալ Նահանգների Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում՝ պատասխանելով Գազայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, երկար տասնամյակներ շարունակ լարվածության և կռիվների աղբյուր է տարածաշրջանում։ 1947 թվականին ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ ՄԱԿ-ը որոշեց ստեղծել երկու պետություն` Իսրայելը և Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն իսրայելականը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...