1 օրում Գազայում գնդակոծությունների հետևանքով 38 մարդ է զոհվել
Գազայի հատվածի տարբեր շրջաններում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, ևս 70-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում օկուպացիոն ուժերը չորս ջարդ են իրականացրել, որոնց հետևանքով զոհվել է 38 քաղաքացի, վիրավորվել՝ 71-ը»,- նշում է գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահական աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի տարածքում իսրայելական ավիահարվածների հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Անկլավի հարավում իսրայելական ինքնաթիռները թիրախ են դարձրել Նասր քաղաքի մի խումբ խաղաղ բնակիչներ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն մեկ խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը վիրավորվել են: Գազա քաղաքի Շուջայյա թաղամասում օկուպացիոն ուժերի կողմից ռմբակոծված տան փլատակներից դուրս են բերվել մահացածների վեց մարմիններ:
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի իրականացրած ռազմական գործողության զոհերի թիվն արդեն հասել է 33175-ի։Անցած ժամանակահատվածում պաղեստինյան անկլավում վիրավորվել է ավելի քան 75,8 հազար մարդ։