«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հավաք է անցկացրել
Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնության հավաքը։ Հանդիպումը սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աղոթքով։
Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց Տավուշի մարզի 4 գյուղերի հնարավոր հանձնման հետևանքով ապասվելիք արհավիրքները։
Գնդապետ Միհրան Մախսուդյանը խոսքն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքով. «Հայրենիքն սկսվում է սահմաններից»։ Կոչ արեց պայքարել, չվախենալ, միասնական լինել և հետևել Նժդեհի խոսքին. «Ժողովուրդներն առանց հայրենասիրության նման են մարմնի առանց հոգու»։
Նաիրի Սարգսյանը նշեց, որ «քաղաքականություն» եզրը մոլորություն է։ Հայաստանում չկա «քաղաքական» ինստիտուտ։ Կա հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունության խնդիր և ռազմական ու տնտեսական բաղադրիչների համադրության հարց։ Այնուհետև ներկայացվեց թշնամի երկրների ռազմավարությունը, ռազմա-կան, տնտեսական մարտահրավերները. «Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հզոր և հարուստ։ Ու սա կարող է լինել շուրջ մեկ տարում»։
Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք` սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ` իրար ուտելով երկիրը հանձնեցին»։ Վերջում Սրբազանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով վախենում են մասնակցել շարժմանը. «Մի՛ վախեցեք։ Հնարավորություն ունեք սրբագրելու ձեր կոմֆորմիզմը»։
Շարժման անունը վերահաստատվեց. «Տավուշը հանուն հայրենիքի»։
Միասնաբար ընտրվեց նաև կարգախոսը` ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...