Իսրայելը կօգնի Ադրբեջանին տիեզերք արձակել երկու արբանյակ
Ադրբեջանը նախատեսում է 2026 եւ 2028թթ. օպտիկական դիտարկման երկու արբանյակ արձակել տիեզերք։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի տիեզերական գործակալության (Ազերկոսմոս) վարչության նախագահ Սամեդդին Ասկերովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Անցած տարի Բաքվում կայացած 74-րդ Միջազգային աստղագնացային կոնգրեսի շրջանակում ստորագրվել է պայմանագիր Ազերկոսմոսի եւ Israel Aerospace Industries-ի (IAI) միջեւ Ադրբեջանի նոր արբանյակների ստեղծման վերաբերյալ։ Azersky-2 ծրագրի շրջանակում կստեղծվեն երկու արբանյակներ։ Դրանք կլինեն Երկրի հեռահար ուսումնասիրման արբանյակներ՝ էլեկտրաօպտիկական առաջավոր սարքով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ IAI-ն կնախագծի, կհավաքի, կինտեգրի եւ կփորձարկի առաջին արբանյակը ադրբեջանցի մասնագետների մասնակցությամբ։
«IAI-ն ծրագրի շրջանակում կապահովի անհրաժեշտ բոլոր երկրային համակարգերը՝ Ադրբեջանում Azersky-2 համակարգի կառավարման եւ շահագործման համար»,- նշել է Ասկերովը։ Նա ավելացրել է, որ կրող հրթիռը, որը կհասցնի առաջին արբանյակն ուղեծիր, հայտնի կդառնա առաջիկա ամիսներին։
Ադրբեջանը 2013թ. փետրվարին ուղեծիր է դուրս բերել Azerspace-1 առաջին հեռահաղորդակցային արբանյակը, 2014թ. հուլիսին արձակվել է Երկրի հեռահար ուսումնասիրման Azersky արբանյակը (2023թ. ապրիլին այն ավարտել է աշխատանքը ծրագրվածից մեկ տարի շուտ), իսկ 2018թ. սեպտեմբերին՝ Azerspace-2 հեռահաղորդակցային արբանյակը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...