Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի հրաժարականը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ՝ մարտի 24-ին, Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ:
«Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը, Երեւանի Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին՝ պարզաբանում պահանջելու, սակայն, ինչպես ավագանու անդամներն էին մեզ հետ զրույցում պատմել, կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա ու հարվածել, իսկ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայհոյել էր նրանց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով Արմեն Բեգոյանի պաշտոնանկությունը։
«Դիմումը երկու օր առաջ ենք ներկայացրել Տիգրան Ավինյանին: Պահանջում ենք կասեցնել Արմեն Բեգոյանի գործունեությունը եւ ծառայողական քննություն նշանակել միջադեպի մասով»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...