Փոքր Կենտրոնում մի հատ շրջայց անենք, տեսնենք՝ գովազդի նոր չափորոշիչներին ինչպես են հետեւում. Ավինյան
Վերջին մեկ շաբաթում Երեւանում իրականացվել են թվով 29 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Հասարակական կարգի պահպանմության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
«Հաշվետու ժամանակաշրջանում ծառայության եւ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից կազմակերպված համատեղ գործողության արդյունքում ճանապարհի երթեւեկելի հատվածներից առգրավվել եւ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել թվով 75 կանգնակներ: Ինքնակամ շինությունների քանդման աշխատանքները նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9-ով»,-ասաց նա:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Այս շաբաթ միացնյալ շրջայց կազմակերպենք, մասնավորապես փոքր կենտրոնում, որպեսզի տեսնենք մեր նախորդ տարի ընդունած գովազդի, մասնավորապես, չափորոշիչներին ինչպես են հետեւում տնտեսվարողները: Կարծում եմ, համապատասխանաբար արդեն գործողություններ կիրականացնենք»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ երկրներից ՌԴ ներմուծվող մեքենաների վճարի հաշվարկման նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վճարի չափի հաշվարկման նոր կարգը: Այսուհետ մի...
Մեկնարկել են ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլա...