ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դրություն՝ ջրհեղեղի պատճառով. ՌԴ
Այսօր Ալթայի երկրամասում արտակարգ դրություն Է մտցվել՝ կապված տարածաշրջանում ջրհեղեղի իրավիճակի վատթարացման հետ, հայտնում է մարզային կառավարության մամուլի կենտրոնը:
Ալթայի երկրամասում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ օպերատիվ խմբերը ներկայումս աշխատում են Ռուբցովսկում, Միխայլովսկի և Շիպունովսկի շրջաններում: Շիպունովսկի շրջանի Տուգոզվոնովո գյուղի տարածքում նախատեսվում է պայթեցման աշխատանքներ իրականացնել Չարիշ գետի վրա՝ խցանումները վերացնելու համար: Տեղակայվել է ժամանակավոր տեղավորման երկու կետ, որտեղ գտնվում է մոտ 70 մարդ, այդ թվում՝ 22 երեխա: Պատրաստ է ևս յոթ կետ։
Ընդհանուր առմամբ, հինգ քաղաքային կազմավորումների ինը բնակավայրերում հալած ջրերով հեղեղվել են 634 տնամերձ հողամասեր, 87 տներ, որոնցում ապրում է 143 մարդ, այդ թվում՝ 32 երեխա։ Հալոցքի ջրերի վարարման հետևանքով փակվել է ավտոճանապարհների 8 հատված։
Ջրհեղեղի հետևանքները կանխելու համար ներգրավված է 234 մարդ և 92 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 80 մարդ և 21 միավոր տեխնիկա Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: