«ՔՊ» պատգամավորին տված խոստումը չի իրականացել. պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Բանն այն է, որ երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, և որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։
Տևական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, եւ գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրում չէ, տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։ Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի եւ տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից, եւ հեռացումը խորը արմատներ ունի, որին կանդրադառնանք առաջիկայում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...