«Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան
Եկեք հանձնել կամ տալ բառը հանենք, ոչ մեկ չի հանձնում, մենք դեմարկացիա ենք անում։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ըստ երևույթին մեկնաբանելով Տավուշի հարակից գյուղերի մասին հարցը․
«Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է։ Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պիտի պատերազմենք, մենք կպատերազմենք: Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է։ Դելիմիտացիայից հետո Ադրբեջանը կճանաչի մեր սահմանը, բա ի՞նչ պիտի անի»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, թե այդ սահմանը պետք է նաև Ադրբեջանին․
«Մենք ասել ենք՝ եկեք սահմանը ֆիքսենք, մերը՝ մերն է, ձերը՝ ձերը։ Սպասում ենք իրենց պատասխանին։ Այս ամենը միայն քարտեզի մասին չէ, սրա տակ պիտի լինի իրավական փաստաթուղթ` հայելային տրամաբանությամբ»,- նշում է ԱԺ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...