ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Բեռլին գործուղելու մասին․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 18-21-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Է. ԽԱՆԶՐԱԴՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,- ասվում է կարգարդության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...