ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Սամարայի մարզում ահաբեկչական հարձակում է կանխվել, որը ծրագրել է ՌԴ-ում արգելված «Ռուսական կամավորական կորպուսի» հետ կապեր ունեցող անձը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից:


«ԱԴԾ - ն Սամարայի մարզի տարածքում կանխել է ահաբեկչական գործողություն, որը ծրագրել էր 1994 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի,«Ռուսական կամավորական կորպուսի» ահաբեկչական կազմակերպության հանցակիցը, որը գործում է ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո», - նշել են գերատեսչությունում:


Նշվում է, որ 2022-2024 թվականներին հանցագործը հրապարակայնորեն վարկաբեկել է ռուսական բանակը։ 2023 թվականի սեպտեմբերին նրան հավաքագրել է Ուկրաինայի հատուկ ծառայությունը՝ «Ռուսական կամավորական կորպուսի» ակտիվիստներից մեկի՝ 1982 թվականին ծնված Ալեքսանդր Կուդաշևի միջնորդությամբ։ Միաժամանակ տղամարդը համաձայնել է Ռուսաստանում դիվերսիա կազմակերպել ու իրականացնել։


Ինչպես հայտնել է ԱԴԾ-ն, կուրատորի հանձնարարությամբ հարձակվողը հանել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում պայթեցնելու նպատակով։


«Հանցագործի ձերբակալության ժամանակ տեղի է ունեցել ինքնապայթեցում, ինչի արդյունքում նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Անվտանգության մարմինների աշխատակիցներն ու քաղաքացիական բնակչությունը չեն տուժել», - նշել են հատուկ ծառայությունում։


Նրա բնակության հասցեում հայտնաբերել են պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա, դրանց արտադրության համար նախատեսված բաղադրիչներ, ինչպես նաև օգտագործման համար պատրաստ ևս մեկ պայթուցիկ սարք:






Քաղաքականություն

Պատահարներ