Քաղաքականություն

Տավուշի հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ

Adrine Nidelyan 824 դիտում
Տավուշի հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ


ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց։ Այս մասին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկեղ մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այդ տարածքները հանձնելու իր դիրքորոշման մասին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է գազատարի տեղափոխման հարցը, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրի համար, որքա՞ն կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը։ Ընկերությունն այսօր հնարավոր համարո՞ւմ է ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։

Ի պատասխան գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։

«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Ա. Գաբրիելյանն ու ավելացրել. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250