Խմորումներ՝ դատական համակարգում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դատական համակարգը պատրաստվում է մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։ Համակարգում տպավորություն ունեն, որ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը փորձում է տապալել նիստը, որոշ դատավորների ներքին կարգով հրահանգել են, որ չգան ժողովին, եւ քվորումի բացակայության պատճառով ժողովը չգումարվի: Անդրեասյանը, ըստ այդ աղբյուրների, Ռշտունուն իրեն մրցակից է տեսնում եւ կարծում է, որ նրա մուտքը ԲԴԽ կարող է մթնոլորտ փոխել՝ ոչ հօգուտ իրեն։
Այդ օրվա նիստի օրակարգում, հիշեցնենք, մի քանի հարց է՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ․ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է։ Նաեւ ընտրելու են Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու․ կրկին առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով անցած անգամ 50 ձայնով զիջել էր Դավիթ Բալայանին, ում խորհրդարանը չընտրեց: Մյուս թեկնածուն Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն է։
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք ԲԴԽ ղեկավարին կհաջողվի՞ բավարար թվով աջակից դատավորներ գտնել, թե, այնուամենայնիվ, նիստը կկայանա՝ պարզ կդառնա մի քանի օրից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է վերածվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի
Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի՝ տարածվելով դեպի Արևելյան Եվրոպա, հա...
Ո՞վ էր Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց նռնակով զինված ահաբեկիչը . ArmLur
Այսօր նռնակով զինված քաղաքացին, որ Նոր նորքի բաժանմունքի մոտ ահաբեկչություն էր իրականացնում, Կոտայքի մարզի Զառ Գյուղից է...