Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում, քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել. ԱԳՆ
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւը, որը պահանջում է Գազայի հատվածում Ռամադան ամսվա համար անհապաղ զինադադար հաստատել: Այս մասին գրում է РИА Новости–ն:
Նա ասել է, որ Իսրայելը չի դադարեցնի կրակը։ «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, մինչև առևանգվածներից վերջինը տուն վերադառնա», - ընդգծել է Կացը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որը պատրաստվել էր մարմնի մեկ տասնյակ ոչ մշտական անդամների կողմից: Բանաձևը պահանջում էր անհապաղ զինադադար Գազայի հատվածում Ռամադան ամսվա ընթացքում։
ՀԱՄԱՍ շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել Գազայի հատվածում պահվող պատանդներին փոխանակել պաղեստինցի գերիների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անկլավում հրադադարի մասին բանաձեւի ընդունման ֆոնին։