Եկեք բարդացնենք վարորդական վկայական ստանալը, շատ էժան է և շատ հեշտ է. Անդրանիկ Քոչարյան
Ավտովթարների ահագնացող թվերը ոնց որ սկսել է դառնալ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր:Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նման ելք կարող է լինել, երբ գալիս ես ճակատ-ճակատի բախվելու, իրար չզիջելու արդյունքում, թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործելու արդյունքում: Ինչ պետք է անենք, որ այս խնդիրը լուծենք: Օրինակ, ֆրանսիացիները բալային համակարգից մասամբ հրաժարվեցին, խփում են գրպանին, խախտում արեցիր՝ մեծ տուգանքներ են: Մենք զիջել չգիտենք, քշել չգիտենք, բայց վկայականները ստանում ենք: Եկեք բարդացնենք, շատ էժան է և շատ հեշտ է ստանալը: Գուցե արժե դրա մասին մտածել»,-ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածին, Քոչարյանն ասաց. «Պետք է օր առաջ մեր օպերատիվ մարմինները բացահայտումների ծավալը մեծացնեն: Նորից ուզում եմ հիշեցնել, որ մեր հանձնաժողովը ժամանակին ուզում էր եւ արեց՝ ՆԳՆ-ին լրացուցիչ գործիք՝ գաղտնալսման հնարավորություն տալով: Եկեք անենք, դա»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը
Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կա...
Ադրբեջանից ՀՀ-ով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է,...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...