ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ դաշնակցական է վերջերս ձերբակալվել ռումբեր տեղադրելու գործով․ Ալեքսանյան
Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն անգամ պետք է գամ այս ամբիոնի մոտ եւ խոսեմ Սովետական ԿԳԲ-ի հակահետախուզության պետ Օլեգ Կալուգինի հայտնի «Սփայմասթեր» գրքից: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով իր հետ բերել էր այդ գիրքը:
«Հատկապես մեր ՀՅԴ-ական գործընկերներին խորհուրդ եմ տալիս գիրքն ամբողջությամբ կարդալ: Բայց միանգամից անցեք 221-րդ էջին: Այս գրքում սովետական ԿԳԲ-ի հակահետախուզության պետը պատմում է, թե ինչպես է 1970-ականներին սովետական ԿԳԲ-ն այնքան գործակալներ ներդրել ՀՅԴ-ի շարքերում, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ դարձել է կառավարելի Սովետական ԿԳԲ-ի կողմից: Հետագայում այդ ամենը շարունակվել է, ըստ պարոն Կալուգինի:
Ամբողջ աբսուրդը այն է, որ կոնկրետ այդ ուժի ներկայացուցիչները, որոնց մասին կա հստակ ապացույց, ցուցունք, եթե կուզեք, գալիս ինչ-որ մեկին ասում են՝ դուք գործակալ եք, դուք ազգադավ եք, հակահայ ենք, դա մենակ մեզ մոտ ծիծաղ ու ժպիտ է առաջացնում: Այդ ամենը լսել գործակալական կուսակցության ներկայացուցիչների շուրթերից, նշանակում է, որ դու քո հայրենիքի համար լավ բան ես անում: Որովհետեւ եթե քո նկատմամբ թշնամաբար է տարամադրված ինչ-որ մի գործակալական կուսակցություն, նշանակում է դու ճիշտ ես անում, ճիշտ ես աշխատում:
Մեր ընդդիմությունը շատ պարզ, Ռոբերտ Քոչարյանի շուրթերով հայտարարել է, որ ինքը առնվազն դեմ չէ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն մտնելուն:
Մինչև այդ 2021-2022 թվականներին մեզ ասում էին, այ դուք խոստացել եք միջանցք տալ, մենք ասում ենք չկա տենց բան: Բանը հասավ նրան, որ արդեն 2024 թվականին ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ասեց՝ հա դե ինչի՞ չտվեցին, դրա համար էլ ԼՂ-ի հետ եղավ այն, ինչ եղավ:
Հիմա էլ ասում եմ՝ ընդդիմության հաջորդ ցույցերը, որը այս եղանակային տաքացումների հետ մենք տեսնելու ենք, լինելու են երկու թաքնված պահանջով՝ տալ միջանցք Ադրբեջանին ու Հայաստանը մտցնեն Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։