Որևէ պաշտոնյա իրավունք չունի միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. «Հայաքվե». «Փաստ»
Կիրակի օրը «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները այցելել են Տավուշի սահմանագիծ, որտեղ հանդիպել են, ինչպես նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է նշել իր ֆեյսբուքյան էջում, «վտանգված գյուղերի» բնակիչների հետ, ինչպես նաև այցելել են առաջնագիծ, տեղում ծանոթացել իրադրությանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
«Այնուհետ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է գործող իշխանություններից՝ վերջ դնել մեր հայրենիքի տարածքների հանձնմանը, հորդորել մեր բանակին և բոլոր քաղաքացիներին՝ նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում: «Հայաքվեի» հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ ՀՀ ցանկացած տարածքի զիջում այլ պետությանը հանցագործություն է Հայաստանի սահմանադրական կարգի դեմ:
Նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից հնչեցված բնակավայրերը ՀՀ-ին չեն պատկանում, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություն է, քանզի որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...
Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկ...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...