Կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը հանցակազմի բացակայության հիմքով
Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Դավիթ Սարգսյանը։
«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ 2023 թ սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։
Հաջորդ օրը, նրանց ազատ են արձակել։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...
Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկ...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...