«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե «Կովկասն այնքան էլ հեռու չէ Ուկրաինայից, որտեղ Ռուսաստանը լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմ է վարում, որը նշանակություն ունի ամբողջ Եվրոպայի համար»:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ն ձգտում է Կովկասի պետությունների հետ գործընկերության հետագա զարգացմանը․ «Կովկասը նույնպես այնքան էլ հեռու չէ Ուկրաինայից, որտեղ Ռուսաստանը լայնածավալ ագրեսիվ պատերազմ է վարում, որը նշանակություն ունի ամբողջ Եվրոպայի համար: Դա նշանակություն ունի Կովկասի համար։ Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Քանի որ դա մի տեսակ ուղերձ կլինի նախագահ Պուտինին. իբր, օգտագործելով ռազմական ուժ, նա կարող է ստանալ իր ուզածը։ Այսինքն՝ նա կտեսնի, որ միջազգային իրավունքի աղաղակող խախտումը, այլ երկիր ներխուժելը արդարացնում է իրեն, ինչը կմեծացնի ապագայում ցանկացած ցանկացողի համար ուժի կիրառման հնարավորությունները։ Ուստի մեր, ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում թույլ չտալ նախագահ Պուտինի հաղթանակը»,– ասել է Յենս Ստոլտենբերգը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով...
Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «...
«Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը խաղաղության գործընթացին». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական...