Քաղաքականություն

Ստոլտենբերգը Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու համար

Ստոլտենբերգը Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային…

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են այս շարունակվող պատերազմով և շարունակում են օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության համար։ Նման օգնությունը շատ կարևոր է և պետք է շարունակվի»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։

Նմանատիպ հոդվածներ

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև

Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250