Քաղաքականություն

Իսրայելը Ռաֆահի բնակիչներին տարհանման հնարավորություն կտա

Իսրայելը Ռաֆահի բնակիչներին տարհանման հնարավորություն կտա
Իսրայելը Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի խաղաղ բնակիչներին հնարավորություն կտա տարհանվել նախքան իսրայելական բանակը այնտեղ գործողություն կսկսի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ…

Իսրայելը Գազայի հատվածի Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի խաղաղ բնակիչներին հնարավորություն կտա տարհանվել նախքան իսրայելական բանակը այնտեղ գործողություն կսկսի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի դեմ։


Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այցով Իսրայել ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Ես հավաստիացրել եմ կանցլեր Շոլցին, որ Ռաֆահում մնացած ահաբեկչական գումարտակները ոչնչացնելու մեր նպատակը ենթադրում է հնարավորություն տալ քաղաքացիական բնակչությանը հեռանալ Ռաֆահից։


Մենք մարտական գործողություն չենք անի՝ բնակչությանն այս վայրում փակ պահելով։ Մենք ճիշտ հակառակն ենք անելու։ Մենք թույլ կտանք նրանց հեռանալ, քանի որ մենք առաջնորդվում ենք քաղաքացիական զոհերը նվազագույնի հասցնելու մեր ցանկությամբ, և մենք կշարունակենք դրանով առաջնորդվել ապագայում»,- ասել է Նեթանյահու:

Նմանատիպ հոդվածներ

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև

Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250