Գազային սով է սպառնում. Ֆոն դեր Լյայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կիրակի օրը հայտարարել է, որ Գազային սով է սպառնում, և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում պետք է արագ հրադադարի հասնել, հայտնում է Reuters-ը։
«Գազային սով է սպառնում, և մենք չենք կարող դրա հետ հաշտվել»,- Կահիրեում լրագրողներին է ասել ֆոն դեր Լյայենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:
«Այժմ խիստ կարևոր է շտապ հասնել հրադադարի, որը կազատի պատանդներին և թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազա», - ավելացրել է նա:
Իր հերթին Ալ-Սիսին ասել է, որ Եգիպտոսը և եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են մերժել իսրայելական ռազմական գործողությունը Ռաֆահում։
«(Գործողությունը) կկրկնապատկի հումանիտար աղետը, որից տառապում են Գազայի հատվածի խաղաղ բնակիչները՝ ի լրումն պաղեստինյան գործի վերացման նպատակով այս գործողության հետևանքների, ինչը Եգիպտոսը կտրականապես մերժում է»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտարարվել էր Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու ջանքերի շրջանակում Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսավորման փաթեթի տրամադրման, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան երկրի հետ հարաբերությունները բարելավելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...