Հասարակություն Կարևոր

Վարդենյաց լեռնանցքում, Կապան, Գորիս, Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն. իրավիճակը ճանապարհներին

Վարդենյաց լեռնանցքում, Կապան, Գորիս, Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն. իրավիճակը ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող…

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքում, Կապան, Գորիս, Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ հո սաղ Մասիվի խնդիրներն իմ խնդիրները չի»․ ակտիվիստ Էդուարդ Հայրումյան

«Սա Նոր Նորք վարչական շրջանի Ն. Ստեփանյան փողոցի մայթի մի հատվածն է, որը գտնվում է անմիջապես թիվ 135 հիմնական դպրոցի հար...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250