Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՀԱԶԱՆԳ. որոշում կա քանդել նաև Երևանի ժամացույցի գործարանի շենքը

Բնակիչները ահազանգում են, որ որոշում կա քանդել նաև Երևանի ժամացույցի գործարանի շենքը:Ահազանգը ՖԲ հնչեցրել է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, հղում անելով Պարույր Սինյավսկի անունով…

Բնակիչները ահազանգում են, որ որոշում կա քանդել նաև Երևանի ժամացույցի գործարանի շենքը:


Ահազանգը ՖԲ հնչեցրել է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, հղում անելով Պարույր Սինյավսկի անունով օգտատիրոջ:

Վերջինս եղել է Երևանի ժամացույցի գործարանի տարածքում, լուսանկարներ ու տեսանյութ հրապարակել տեղից:




Նաեւ գրառում արել, որը ներկայացնում ենք մասնակի կիճատումներով


«Հրաժեշտ տվեք Երևանի պատմությանը։ Սա Ժամացույցի գործարան է, և դրա դարպասին հայտնվել է քանդման մասին տեղեկանք: Այսպիսի շենքերի մեծ մասի ներսն արդեն քանդվել է, մնում է գլխավորը։

Գերմանացի գերին կառուցեց բոլորի համար, որպեսզի որոշները հարստանան։ Ինչպես է ստացվել, ինձ համար անհասկանալի է:

Այսքան տարի կառույցը կանգուն էր, կարող էին թույլ չտալ, որ այն փտի, և տեղում ինչ-որ օգտակար բան անել։ Բայց ոչ, մինչև 2025 թվականը Երեւանում շինարարության բում է։

Ես հասկանում եմ, որ շատերին համար միեւնույն է, սա Սակուրա և Կորտեր չէ քաղաքի կենտրոնում, որոնք այնքան մոտ են ձեր սրտին, այն ձեզանից հեռու է, Օպերայից ընդամենը երկու կանգառ հեռու:



Հիշում եմ Սերժի ժամանակ 18-րդ դարի տների համար քաղաքի կենտրոնում տասնյակ ակտիվիստներ կային։ Որտեղ են նրանք հիմա: Ճիշտ է, նույն քանդողների տեղում, բայց հիմա ամեն ինչ օրինական է:

Մենք սիրում ենք վրացիներին վիրավորել Թբիլիսիում մեր պատմության հանդեպ նրանց հակահայ գործողությունների համար, բայց ես պնդում եմ, որ այդ ամենով հանդերձ Թբիլիսիում ավելի շատ է պահպանվել հայոց պատմությունը, քան հենց Երևանում», -գրել է Պարույր Սինյավսկին։


Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ հո սաղ Մասիվի խնդիրներն իմ խնդիրները չի»․ ակտիվիստ Էդուարդ Հայրումյան

«Սա Նոր Նորք վարչական շրջանի Ն. Ստեփանյան փողոցի մայթի մի հատվածն է, որը գտնվում է անմիջապես թիվ 135 հիմնական դպրոցի հար...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250