ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ հո սաղ Մասիվի խնդիրներն իմ խնդիրները չի»․ ակտիվիստ Էդուարդ Հայրումյան
«Սա Նոր Նորք վարչական շրջանի Ն. Ստեփանյան փողոցի մայթի մի հատվածն է, որը գտնվում է անմիջապես թիվ 135 հիմնական դպրոցի հարևանությամբ։ Մայթը վերջին անգամ ասֆալտապատվել էր տասնամյակներ առաջ ու մինչև մոտ 2014-2015 թվականն այն անցանելի էր, որից հետո կամաց-կամաց սկսվեց փակվել վերևից սողացող հողի ու ներքևից ավելացվող աղբի շերտով։
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել իր էջում:
Վերջին 8 տարվա ընթացքում որևէ պաշտոնյա չի փորձել այն գոնե մաքրել, իսկ օրինակ 2 ամիս առաջ Մասիվի թաղապետի հետ հանդիպման ժամանակ, մայթը մաքրելու իմ խնդրանքն արհամարհել են։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ հո սաղ Մասիվի խնդիրներն իմ խնդիրները չի: Կարող ա տիկին Ժենիկն ընգնի, թեւը ջարդվի, ե՞ս տանեմ հիվանդանոց: Վարչական շրջանի կոմունալի պետն էլ, ասում է, որ վերահիշյալ տեղում բարեկարգամն աշխատանքների ծրագիր ունեն:
Երևանի քաղաքապետարան, կխնդրեմ կազմակերպել մայթի լիիրավ մաքրումը ու աղբի տեղափոխումը»։
Ակտիվիստը նաեւ նշում է, որ ընդամենը 40 րոպե պահանջվեց մայթը մաքրելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՀԱԶԱՆԳ. որոշում կա քանդել նաև Երևանի ժամացույցի գործարանի շենքը
Բնակիչները ահազանգում են, որ որոշում կա քանդել նաև Երևանի ժամացույցի գործարանի շենքը:Ահազանգը ՖԲ հնչեցրել է Երևանի...
Վարդենյաց լեռնանցքում, Կապան, Գորիս, Դիլիջան, Իջևան քաղաքներում տեղում է ձյուն. իրավիճակը ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում հարսանիքը նշել են կրակոցներով և ճանապարհը փակելով
Կրասնոդարում հարսանիքը նշել են կրակոցներով և ճանապարհը փակելով։Հյուրերը նորապսակներին դիմավորել է քաղաքի բակերից մեկում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդասիրական բեռը Գազայի հատվածում ընկել է փախստականների վրա. կան զոհեր
Մարդասիրական բեռը Գազայի հատվածում ընկել է փախստականների վրա։ Հինգ մարդ մահացել է: Կա առնվազն 10 վիրավոր, մի քանիսի վիճա...