Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի: Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է ընթացիկ տարվա տնտեսական զարգացման թիրախներին և քայլերին.
«Մենք նախ 2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, ինչի՞ հաշվին՝ մեր աշխատանքի հաշվին: Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել և ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել:
Այստեղ ցանկանում եմ հատուկ ուշադրություն հրավիրել մի քանի ծրագրերի վրա. ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետև այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետև դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ պետք է կարողանան ապահովել 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր օրենսդրական կարգավորումներ առևտրային ցանցերի և մատակարարների համար. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ սահմանվել են մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականաց...
Կառուցապատողները դժգոհում են. փոխքաղաքապետի արձագանքը
Իրավիճակն ահագնացող է. Կադաստրի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում ունենք բնակարանների վաճառքների անկում ավելի քան 2...
Քանի զբոսաշրջիկ է հունվարին եկել Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվ...
Հայաստանում բենզինի գինը կշարունակի նվազել․ տնտեսագետ
Հունվարի վերջին տասնօրյակից սկսած Հայաստանում 1 լիտր բենզինի գինը նվազել է մոտ 40 դրամով: Այսօր լցակայանների մեծամասնութ...