Ոստիկանության օպերը ստացել է ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել

Ահազանգեր եմ ստանում Ախուրյանի համայնքից. Ըստ տեղեկությունների ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի օպեր Հ.Բ. երեկ ստացել է իրեն ամրակցված ծառայողական զենքը, շատ հուզական վիճակում թողել երկտող և անհետացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:


«Մինչ այս պահը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: ՀՀ ոստիկանություն հերքեք կամ հաստատեք լուրը»,- գրել է նա:

Քաղաքականություն