Ֆինլանդիայի նախագահի թեկնածուները բանակռիվներ են ունեցել, թե կպատասխանեն արդյոք Պուտինի զանգին
Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած հիմնական թեկնածուների՝ նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբի եւ արտաքին գործերի նախկին նախարար Պեկա Հաավիստոյի միջեւ տեղի է ունեցել բանավեճ, թե արդյոք պետք է պատասխանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զանգին։ Դա տեղի է ունեցել ֆիննական Yle հեռարձակողի A-Studio ծրագրի եթերում, տեղեկացրել է «Европейская правда»-ն։
Պարզվել է, որ Ստուբը եւ Հաավիստոն տարբեր կարծիքներ ունեն այն հարցում, թե արդյոք պետք է պատասխանել Պուտինի զանգին, եթե նա զանգահարի՝ նրանց ընտրվելու դեպքում շնորհավորելու համար։
Ստուբը, մասնավորապես, ընդգծել է, որ եթե Պուտինը զանգահարեր շնորհավորելու համար, հեռախոսը երկար ժամանակ կզնգար։ «Ես չէի պատասխանի։ Պուտինը դա կօգտագործեր մի ինչ-որ քարոզչության համար։ Հիմա մենք ոչ մի կապ չունենք Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
Ի տարբերություն մրցակցի՝ Հաավիստոն նշել է, որ կվերցներ ընկալուչը։ «Երբ զանգահարում է պետության ղեկավարը, մենք պատասխանում ենք։ Ես հեռախոսը մաքրուհուն չէի տա նախագահական պալատում։ Ես կպատասխանեի եւ կընդունեի շնորհավորանքները»,- ասել է նա։ Հաավիստոն միեւնույն ժամանակ բացառել է ցանկացած քաղաքական բանավեճի հնարավորությունն առանց համակարգման։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...